«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2005 թվականի N 981-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 12.11.15 N 1327-Ն)
1. Հաստատել`
ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ., խմբ. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 09.03.23 N 299-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացությԱն (թույլատրող փաստաթղթԻ) ՏՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություններ (թույլատրող փաստաթղթեր) տալու կարգը:
(1-ին կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):
(2-րդ կետը փոփ. 09.12.10 N 1631-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, խմբ. 21.10.21 N 1712-Ն, 09.03.23 N 299-Ն)
2․1. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունները (թույլատրող փաստաթղթերը) տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
(2.1-ին կետը լրաց. 09.03.23 N 299-Ն)
2․2. Եզրակացությունները, բացառությամբ ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:
(2.2-րդ կետը լրաց. 09.03.23 N 299-Ն)
3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման համարը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).
բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(4-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն)
5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝
ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.
բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ.
գ) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:
(5-րդ կետը լրաց. 15.09.11 N 1471-Ն, խմբ. 12.11.15 N 1327-Ն, լրաց. 21.10.21 N 1712-Ն)
5․1․ Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում, շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմվում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք։ Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
(5.1-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, խմբ. 08.05.24 N 664-Ն)
5.2. (կետն ուժը կորցրել է 08.05.24 N 664-Ն)
5․3. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժնի պետի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`
ա) առարկան առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն,
բ) առարկան արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:
(5.3-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն, խմբ. 08.05.24 N 664-Ն)
6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար հայտին կցում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:
(6-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով)` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
8. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:
(8-րդ կետը փոփ. 13.08.20 N 1357-Ն)
9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը:
Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(9-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն)
10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(10-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:
(11-րդ կետը փոփ., լրաց. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 09.03.23 N 299-Ն)
12. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը և ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը:
(12-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)
13. Եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
(13-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)
14. Մեկ եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:
(14-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքների ցուցակ՝ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:
(15-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 13.08.20 N 1357-Ն, 09.03.23 N 299-Ն)
16. Հայտատուն եզրակացության (թույլատրող փաստաթղթի) պատճենի վրա ստորագրում է՝ փաստելով եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալը:
(16-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է մեկանգամյա օգտագործման:
Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի եզրակացությունն (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է մեկ տարի:
Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում եզրակացությունն (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում:
(17-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:
(18-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(18.1-ին կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն, փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(18.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1631-Ն)
19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
20. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:
(20-րդ կետը փոփ. 12.11.15 N 1327-Ն, 09.03.23 N 299-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 09.12.10 N 1631-Ն, լրաց. 15.09.11 N 1471-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.11.15 N 1327-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն, խմբ., լրաց. 21.10.21 N 1712-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.03.23 N 299-Ն, խմբ., փոփ. 08.05.24 N 664-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
(հայերեն)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(թույլատրող փաստաթուղթ)
(վերնագիրը փոփ. 09.12.10 N 1631-Ն, խմբ. 12.11.15 N 1327-Ն)
N /20 /____ _______ |
__________________________________________________________________________________
(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)
Տրվում է _________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)
____________________________________________________________________________________________________________
Տեղափոխման ձևը _________________________________________________________
(տեղափոխման ձևը)
____________________________ (ապրանքի միասնական ցանկի բաժինը) |
__________________________ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը) |
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Չափի միավորը |
Ստացողը/ուղարկողը _______________________________________________________
(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)
____________________________________________________________________________________________________________
Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________________
Արտահանման նպատակը ____________________________________________________
Ժամանակավոր արտահանման ժամանակը _______________________________________
Հիմքը ___________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն_________________________________________________
________________________________________________________________________
Տարանցիկ երկիրը _________________________________________________________
(տարանցիկ տարածքը)
Ստորագրությունը __________ Տարեթիվը _________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________
________________________
(ա. ա. հ.)
________________________
(պաշտոնը)
Կ. Տ.
(ռուսերեն)
З А К Л Ю Ч Е Н И Е
(разрешительный документ)
N /20 /____ _______ |
__________________________________________________________________________________
(наименование органа государственной власти государства-члена Евразийского экономического союза, выдавшего заключение)
Выдано _________________________________________________________________
(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.) )
____________________________________________________________________________________________________________
Вид перемещения ________________________________________________________
(Вид перемещения)
________________________________ (раздел единого перечня товаров) |
_______________________________ (код ТН ВЭД ТС) |
Наименование товара |
Количество |
Единица измерения |
Получатель/отправитель __________________________________________________
(название, юридический адрес, страна)
Страна назначения/отправления ___________________________________________
Цель вывоза ____________________________________________________________
Срок временного вывоза __________________________________________________
Основание: _____________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Дополнительная информация ______________________________________________
________________________________________________________________________
Страна транзита __________________________________________________________
(транзит по территории)
Подпись __________ Дата _________
Заключение действительно по ________
________________________
(Ф. И. О.)
МП ________________________ (должность)
(հավելվածը խմբ. 12.11.15 N 1327-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |