Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 561-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված՝ 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ («Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել տրանսպորտային միջոցներ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ տրանսպորտային միջոցները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 18-ի N 561-Ա որոշման

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՊՈԱԿ ) ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

ՊՈԱԿ-ի անվանումը

15-18 (+1) տեղանոց տրանսպորտային միջոց (միկրոավտոբուս)

10-12 (+1) տեղանոց միկրոավտոբուս՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց

1

«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» (նախկին՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ») ՊՈԱԿ

1

 

2

«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» (նախկին՝ «Նորքի տուն-ինտերնատ») ՊՈԱԿ

1

 

3

«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» (նախկին՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»)

1

1

4

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ (նախկին՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»)

1

5

«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

 

1

6

«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

 

1

7

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

 

1

8

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

 

1

9

«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

 

1

 

Ընդամենը

4

6

 

2. ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐԸ

 

Ընդհանուր նկարագիրը

 

Առաջարկվող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ փոխադրամիջոց) պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամա- պատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինի նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին՝ ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:

Մատակարարի կողմից առաջարկվող փոխադրամիջոցը պետք է համապա- տասխանի դրա շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը՝ հայտը ներկայացնելու պահին (հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=178208):

Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է մատակարարի կողմից՝ իր միջոցների հաշվին:

 

Չափաբաժին 1*

Քանակ 4

 

Տեխնիկական մասնագրեր

ՏՄ

Պահանջվող ՏՄ

Արտադրման տարեթիվը

2024

Նստատեղերի թիվը

15-18 (+1)

Շարժիչի տեսակը

Դիզելային/բենզինային

Շարժիչի հզորության, ձ/ուժ

105-175

Երկարությունը, մմ

5500-7000

Փոխանցման տուփը

Մեխանիկական

Վառելիք/վառելիքի ծախսը

քաղաքային ցիկլում՝ լ /100 կմ

պետք է շահագործվի գործարանային նախատեսված վառելիքով, նշել

Անիվային ֆորմուլա

4x2

Հետևի անիվները

Կրկնակի/ոչ կրկնակի

Բնապահպանական չափորոշիչ

Բնապահպանական դաս 5

Արգելակման համակարգ

Հիդրավլիկ, հակաբլոկային համակարգով (ABS)

Ուղևորների ելումուտ

Աջակողմյան սլացիկ դուռ

Հենահարթակ

Պահանջվում է

Ուղևորասրահը

Բարձր տանիք, տաքացուցիչ, կոնդիցիոներ, կտորե նստատեղեր: Հատակին պետք է նշված լինեն դեղին գույնով ուղեգծեր։

Ավտոմեքենան պետք է հագեցած լինի արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով։

Անվտանգության համակարգեր

ABS, ESP, դիզելի տաքացուցիչ, կենտրոնական փական հեռակառավարմամբ, վարորդի անվտանգության բարձիկ, վթարի դեպքում դռների ապաբլոկավորում, կողաշրջումը կանխող համակարգ:

Երաշխիք, տարի/կիլոմետր

3/100,000

Երաշխիքի մեջ ներառվող սարքերը, սարքավորումները և հանգույցները

Շարժիչ

Շարժիչի մեկնարկիչ

Կամրջակներ

Փոխանցման տուփ

Էլեկտրագեներատոր (դինամո)

Ղեկի հիդրավլիկ համակարգ

Ցուցիչների և կառավարման վահանակ

Ջրի պոմպ

 

Չափաբաժին 2**

Քանակ 6

 

Տեխնիկական մասնագրեր ՏՄ

Պահանջվող ՏՄ

Արտադրման տարեթիվը

2024

Նստատեղերի թիվը

10-12 (+1)

Շարժիչի տեսակը

Դիզելային/բենզինային

Շարժիչի հզորության, ձ/ուժ

105-175

Երկարությունը, մմ

5000-7000

Փոխանցման տուփը

Մեխանիկական

Վառելիք/վառելիքի ծախսը քաղաքային ցիկլում՝ լ /100 կմ

պետք է շահագործվի գործարանային նախատեսված վառելիքով, նշել

Անիվային ֆորմուլա

4x2

Հետևի անիվները

Կրկնակի/ոչ կրկնակի

Բնապահպանական

չափորոշիչ

Բնապահպանական դաս 5

Արգելակման համակարգ

Հիդրավլիկ, հակաբլոկային համակարգով (ABS)

Ուղևորների ելումուտ

Աջակողմյան սլացիկ դուռ կամ հետևի դուռ

Թեքահարթակ

Պահանջվում է,

Անվասայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրումն իրականացվում է հատուկ այդ նպատակի համար գործարանային պայմաններում կահավորված թեքահարթակով (եթե ցածր հատակ ունի) կամ վերելակով, տրանսպորտային միջոցը պետք է համալրված լինի անվասայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված համալիր սարքավորումներով, հագեցած լինի անհրաժեշտ մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս սայլակով ուղևորին անվտանգ մուտք գործել ավտոմեքենա և դուրս գալ ավտոմեքենայի սրահից:

Հարմարեցված նստատեղերի քանակ

Առնվազն 3 հարմարեցված նստատեղի հնարավորություն։ Սայլակի չափերը տատանվում են՝

1. 65-70սմ տրամագիծ (ներառյալ անիվները)

2. 70-75 սմ տրամագիծ (ներառյալ անիվները) ծանրաքաշ մարդկանց համար

Ուղևորասրահը

Բարձր տանիք, տաքացուցիչ, կոնդիցիոներ, կտորե նստատեղեր

Ուղևորասրահը պետք է հագեցած լինի սայլակի կոշտ և անվտանգ ամրացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներով, ունենա անվասայլակից օգտվող ուղևորի

 

համար անհրաժեշտ անվտանգության գոտիներ, բռնակները և հատակի ուղեգծերը պետք է նշված լինեն դեղին գույնով։ Ավտոմեքենան պետք է հագեցած լինի արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ պարագաներով և

սարքավորումներով։

Անվտանգության համակարգեր

ABS, ESP, դիզելի տաքացուցիչ, կենտրոնական փական հեռակառավարմամբ, վարորդի անվտանգության բարձիկ, վթարի դեպքում դռների ապաբլոկավորում, կողաշրջումը կանխող համակարգ:

Երաշխիք, տարի/կիլոմետր

3/100,000

Երաշխիքի մեջ ներառվող սարքերը, սարքավորումները և հանգույցները

Շարժիչ

Շարժիչի մեկնարկիչ

Կամրջակներ

Փոխանցման տուփ

Էլեկտրագեներատոր (դինամո)

Ղեկի հիդրավլիկ համակարգ

Ցուցիչների և կառավարման վահանակ

Ջրի պոմպ

 

*) Ծանոթություն. առաջարկվող N 1 չափաբաժնի փոխադրամիջոցների գումարային գինը չպետք է գերազանցի 84 մլն ՀՀ դրամ գումարը:

**) Ծանոթություն. առաջարկվող N 2 չափաբաժնի փոխադրամիջոցների գումարային գինը չպետք է գերազանցի 145 մլն ՀՀ դրամ գումարը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ