ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 282-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 98,490,000 դրամ արժողությամբ «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սարքերի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սարքերի նվիրաբերում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00059627) 2024 թվականի մարտի 12-ին կնքված՝ N 000824 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի արտադրության ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում` 94,800,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05205808) 2024 թվականի մարտի 12-ին կնքված՝ N ՎԸ-012/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում` 3,690,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
19.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 282-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՈՒԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա/երեխաներ ունեցող քաղաքացիներին գյուղատնտեսական աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սրսկման սարքերի նվիրաբերում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզեր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
98,490,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա/երեխաներ ունեցող քաղաքացիներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում և նվիրաբերում՝ 94,800,000 դրամ: 2) Գյուղատնտեսական սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում և նվիրաբերում՝ 3,690,000 դրամ: 3) Միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում՝ 94,800,000 դրամ: 2) Գյուղատնտեսական սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում՝ 3,690,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
19.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|