Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 282-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 98,490,000 դրամ արժողությամբ «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սարքերի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սարքերի նվիրաբերում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00059627) 2024 թվականի մարտի 12-ին կնքված՝ N 000824 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի արտադրության ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում` 94,800,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05205808) 2024 թվականի մարտի 12-ին կնքված՝ N ՎԸ-012/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում` 3,690,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 282-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՈՒԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա/երեխաներ ունեցող քաղաքացիներին գյուղատնտեսական աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սրսկման սարքերի

նվիրաբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզեր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

98,490,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխա/երեխաներ ունեցող քաղաքացիներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում և նվիրաբերում՝ 94,800,000 դրամ:

2) Գյուղատնտեսական սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում և նվիրաբերում՝ 3,690,000 դրամ:

3) Միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում՝ 94,800,000 դրամ:

2) Գյուղատնտեսական սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում՝ 3,690,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ