Գլխավոր տեղեկություն
Համար
N 548-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 548-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆԵԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՆԵԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՆԵԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի մարտի 16-ից մինչև 2027 թվականի մարտի 15-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 18-ի N 548-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

3921904100

Դեկորատիվ շերտավոր բարձր ճնշման թերթեր (HPL)

Շերտավոր, բարձր ճնշման, մեկ կամ երկու կողմից գեղազարդված, դեկորատիվ

լամինապատման համար

կգ

45 000

Գերմանիա, Իտալիա, Լեհաստան

Գերմանիա, Իտալիա, Լեհաստան

135 000 000

 

2.

4410113000

Լամինացված ԴՍՊ

Մելամինով ներծծված թղթով պատված մակերևույթով,

փայտա-տաշեղային սալեր

խոր. մ

6 000

Գերմանիա, Լեհաստան

Գերմանիա, Լեհաստան

792 000 000

 

3.

3208909109

Ներկեր և լաքեր

Ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ

նշված լուծույթներ

կգ

3 600

Իտալիա

Իտալիա

5 940 000

 

4.

3208901909

Ներկեր և լաքեր

Ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ

նշված լուծույթներ

կգ

2 000

Իտալիա

Իտալիա

5 800 000

 

5.

3208209009

Ներկեր և լաքեր

Ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ

նշված լուծույթներ

կգ

19 000

Իտալիա

Իտալիա

40 850 000

 

6.

3814001000

Լուծիչներ և ջրիկա-ցուցիչներ

Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ բարդ օրգանական, այլ տեղում չնշված կամ չներառված. ներկերի կամ լաքերի մաքրման պատրաստի

բաղադրութ-յուններ

կգ

17 000

Իտալիա

Իտալիա

20 400 000

 
 

Ընդամենը

           

999 990 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան