Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-98-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.06/24(690) Հոդ.491
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 8-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 65-րդ հոդվածում`

1) վերնագիրը և դիսպոզիցիան «խախտելը» բառերից հետո լրացնել «, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը» բառերով.

2) սանկցիայի «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով և «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածում 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81.1-րդ և 81.2-րդ հոդվածներով.

      

«Հոդված 81.1. 

Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելը

 

 Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը և անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 81.2. 

Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 84.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 84.1. 

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ չափումներ չիրականացնելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը

 

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 85.1. 

Արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը

 

Արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 87-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հանձնարարականները չկատարելը».

2) դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու մասին բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող անձանց հանձնարարականները չկատարելը` »:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.19-րդ հոդվածով.

 

«Հոդված 169.19. 

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը

 

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանական մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «16915 -րդ» թիվը փոխարինել «169.4-րդ և 169.19-րդ» թվերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-98-Ն