ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2024 թվականի N 644-Ն
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 644-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:
3. Հրագործական արտադրատեսակների արտադրությամբ, ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
4. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
2. ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա՝
1) բնապահպանական, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված հրագործական արտադրատեսակների պահման պահեստներ.
2) հրագործական արտադրատեսակների արտադրության կազմակերպման արտադրամաս (հրագործական արտադրատեսակների արտադրության լիցենզիայի դեպքում)․
3) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:
6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
ա․ իրավաբանական անձը`
իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
պետական գրանցման համարը,
բ․ անհատ ձեռնարկատերը`
անունը, ազգանունը,
բնակության ու գործունեության իրականացման վայրերը,
պետական հաշվառման համարը.
2) տեղեկություններ օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող հրագործական արտադրատեսակների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
3) տեղեկություններ հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).
4) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.
5) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.
6) հրագործական արտադրատեսակների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.
7) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.
8) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
9) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:
7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար՝ օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
8. Լիցենզավորող մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերն ու կանոնադրությունները հաստատելու գործառույթներ:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով․
5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
10. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել օրենքով սահմանված կարգով:
4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
11. Հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 4 ձևը կցվում է):
Ձև N 1
Պարոն/տիկին _________________________________________
_____________________________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)
_________________________________________
(գտնվելու վայրը, հասցեն)
_________________________________________
(հեռախոսահամարը)
_________________________________________
(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա _________________________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
________________________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացվում են`
1. ____________________________________________________________________________
2. ____________________________________________________________________________
3. ____________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Հայտատու |
________________________________ (ստորագրությունը) |
____________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
_____ ________________ 202 թ.
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Պահեստի անվանումը և տեսակը |
Պահեստի տարողությունը |
Պահեստի շահագործման թույլտվության ժամկետը |
Պահեստի գտնվելու վայրը |
Ծանո-թագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Հայտատու |
________________________________ (ստորագրությունը) |
____________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Կրթությունը, մասնագիտությունը |
Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայտատու |
________________________________ (ստորագրությունը) |
____________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
Ձև N 4
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Տեղեկություններ լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին |
Փաստաթղթի հերթական համարը _________ _________________________________ (լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից) | ||||||||||||
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|||||||||||||
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| ||||||||||||
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը |
| ||||||||||||
1. Տեղեկություններ հրագործական արտադրատեսակների դրությունում ընդգրկված մասնագետների մասին |
Հաշվետու տարում 01.01.202... թ. 31.12.202....թ. |
Ծանոթագրություն | |||||||||||
1) արտադրամաս` հրագործական արտադրատեսակներ արտադրելու համար |
|||||||||||||
2) պահեստներ` հրագործական արտադրատեսակները պահելու համար |
|||||||||||||
3) տեղեկություններ հրագործական արտադրատեսակների արտադրությունում, ներմուծման կամ արտահանման մեջ ընդգրկված մասնագետների մասին |
Տնօրեն |
________________________________ (ստորագրությունը) |
____________________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 644-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱ Ա N 000
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________________________________
______________________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը ________________________________________________
______________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ___________________________________________
______________________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար |
________________________________ (ստորագրությունը) |
____________________________________ (անունը, ազգանունը) |
Տրված է _____ _____________ 202 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: