ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2024 թվականի N 631-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1233-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1243-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1334-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 2144-Ն որոշման 5-րդ կետի 8-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի ««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում «Յու Էմ Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու և օժանդակություն տրամադրելու մասին» N 1233-Ա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի ««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում «Ագրոպրո» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու և օժանդակություն տրամադրելու մասին» N 1243-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի ««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու և օժանդակություն տրամադրելու մասին» N 1334-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |