Գլխավոր տեղեկություն
Համար
N 628-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «անձնագրային և վիզաների վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը՝ «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով․

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «, որի համար դիմումը ներկայացվում է միասնական էլեկտրոնային հարթակով» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին ենթակետով՝

«4.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելու համար ներկայացվում են նաև դիմումատուի ծննդյան վկայականի, ծնողների անձնագրերի և ծնողների ամուսնության վկայականի պատճենները.».

4) որոշման N 2 հավելվածի 1-ին կետից «բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու)» բառերը հանել.

5) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցը լիազոր մարմինը համաձայնեցնում է Ազգային անվտանգության ծառայության հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի և կացության կարգավիճակի տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող օտարերկրացիների կողմից երկրորդ և հաջորդ անգամ դիմելու դեպքում Ազգային անվտանգության ծառայություն են ուղարկվում ուսանողների ցուցակները՝ կցելով իր կողմից Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացված ստուգումների արդյունքում դիմումատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները:».

6) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը «բողոքարկել» բառից հետո լրացնել «վարչական կամ» բառերով.

7) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը «քարտ։» բառից հետո լրացնել «՝ վավեր անձնագրի հիման վրա։» բառերով.

8) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «վարչություն» բառը փոխարինել «ծառայություն» բառով․

9) որոշմամբ հաստատված N 5 հավելվածում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով, «վարչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «ծառայություն» բառով, իսկ «Ոստիկանություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: