ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1378-Ա |
«09» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.89/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 63.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռազմիկ Յուզբաշյանի լ/ա Հովհաննես Յուզբաշյանի դիմումը` Շրջանային փողոցի հ.89/3 հասցեի, սեփականության իրավունքով Ռազմիկ Յուզբաշյանին պատկանող բնակելի տան մի հատվածի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.10.2007թ. հ.2291098 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2024թ. հ.Դ-4437-24 եզրակացությունը.
1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.89/3 հասցեի, սեփականության իրավունքով Ռազմիկ Յուզբաշյանին պատկանող բնակելի տան, ըստ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.10.2007թ. հ.2291098 վկայականի` շենքի հատակագծի հ.հ. 1, 2, 3 և 14 տարածքների /ընդհանուր 63.0քմ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 63.0քմ մակերեսով հատվածը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|