Գլխավոր տեղեկություն
Համար
N 664-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի N 664-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 5․1-ին և 5․3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․1․ Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում, շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմվում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք։ Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:

5․3. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժնի պետի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`

ա) առարկան առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն,

բ) առարկան արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:».

2) 5.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2024 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան