Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 260-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պարագաների, հեծանիվների պահեստամասերի և հեծանվային սպորտի համար նախատեսված նոր սպորտային կոշիկների (11 տեղ, 240 կգ ընդհանուր քաշով, 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 260-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին հանձնվող բեռի ցանկ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Քանակը

Երկիրը

Միավորի

արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Ընդհանուր

արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Հեծանվային անիվ

1

USA

150

150

2.

Հեծանվային սաղավարտ

4

USA

50

200

3.

Հեծանվային կոշիկ

5

USA

20

100

4.

Հեծանվային անվադող

3

USA

25

75

5.

Հեծանվային պայուսակ

5

USA

5

25

6.

Հեծանվի աստղանիշ

10

USA

50

500

7.

Հեծանվային շղթա

10

USA

15

150

 

2. «Հանուն վերածննդի» հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնվող բեռի ցանկ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Քանակը

Երկիրը

Միավորի

արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Ընդհանուր

արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Սավան, տակդիր

4 տուփ

USA

25

100

2.

Էլեկտրական սայլակ

1

USA

500

500

3.

Դաստակի

ամրապնդիչ/ֆիքսատոր

1

USA

25

25

4.

Ոտքի ամրապնդիչ/ֆիքսատոր

1

USA

30

30

5.

Ծնկի ամրապնդիչ/ֆիքսատոր

1

USA

25

25

6.

Ունիվերսալ լոգանքի սրվակներ

5

USA

2

10

7.

Կանացի միզաման

4

USA

5

20

8.

Ձեռնափայտի պահեստամաս

1

USA

10

10

9.

Մեջքի ամրապնդիչ/ֆիքսատոր

1

USA

40

40

10.

Բժշկական կոշիկ

1

USA

5

5

11.

Բժշկական միզաման

1

USA

15

15

12.

Նստատեղի բարձիկ

1

USA

20

20

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան