Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 262-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 52-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01503283) «Ատոմաշեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08413037) 2024 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկաթբետոնե կիսախողովակների մատակարարում` 7,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավում» N 52-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ