Գլխավոր տեղեկություն
Համար
N 258-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 258-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 109-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզում, Իջևան համայնքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 109-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ֆրեյա էնդ Սոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00169984) 2023 թվականի նոյեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարայավորված խմելու ջրի մատակարարում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էնջի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00240216) 2023 թվականի նոյեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, օժանդակ սարքավորումների, մանկական խնամքի միջոցների և այլ անհրաժեշտ բժշկական ապրանքների մատակարարում` 3,095,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Շահնազարյան Արտակ Արամայիսի» Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27966534) 2023 թվականի նոյեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենցաղային ապրանքների մատակարարում` 11,815,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Տաթև գիտակրթական համալիր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00851528) 2023 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մասնագիտական դասընթացների կազմակերպում` 1,430,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Արդատեկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01558445) 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարի մեքենաների և այլ ապրանքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Պիկո-Վիկո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2023 թվականի նոյեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ