Գլխավոր տեղեկություն
Համար
N 609-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 609-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Թույլատրել`

1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմին «ԱՐՄՍՏՐՈՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված N ՀՀՏՄ-ՀԲՄԱՇՁԲ-23/01 ծածկագրով գնման պայմանագրով նախատեսված՝ Սևքար և Աչաջուր համայնքներից-Ֆիդայինների հովիտ-Աղբղա-Հ-26 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատում ճանապարhահատվածի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների կատարման համար կնքել համաձայնագիր.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին «ԹԻՎ 28 ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերության հետ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված N ԳՄ ՀԲՄԽԾՁԲ-2023/01 ծածկագրով գնման պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի Ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների կատարման համար կնքել համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 25-ի N 609-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2024 թվական: