Գլխավոր տեղեկություն
Համար
N 570-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 570-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արագածոտնի մարզ, համայնք Ալագյազ, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող, 568․8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․372 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 30012013-02-0227) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը, և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։

2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ