Basic information
Number
թիվ 106
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.05.2002-26.06.2003)
Status
Չի գործում
Source
ՀՀԿԲՏ 2002.05.31 Հատուկ թողարկում
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
30.04.2002
Ratification date
30.04.2002
Effective date
31.05.2002
Interrupt date
26.06.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 ապրիլի 2002 թվականի

թիվ 106

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (որոշումն ուժը կորցրել է 14.05.03 թիվ 179-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. կանոն 10-ի աղյուսակի երկրորդ սյունակի անվանումը վերաշարադրել հետևյալ կերպ. «Նյութի ներկայացում դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին (ԴՔԴ) և վիճակագրության վարչությանը».

1.2. կանոն 10-ի աղյուսակի 2.5 կետի երկրորդ սյունակը վերաշարադրել հետևյալ կերպ. «Մինչև ապրիլի 10-ը», իսկ երրորդ սյունակը` «Ապրիլի երրորդ նիստին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: