ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 597-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» N 154-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի են երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին (այսուհետ՝ ԽՀՄ)՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով։».
2) 6-րդ կետի 1-ին ենթակետում «խնամակալության և հոգաբարձության մարմնին» բառերը փոխարինել «ԽՀՄ-ին» բառերով, «(այսուհետ` ԽՀՄ)» բառերը հանել.
3) 7-րդ կետում «տարածքային» բառը փոխարինել «երեխայի բնակության վայրի» բառերով.
4) 8-րդ կետը «3-րդ կետի» բառերից առաջ լրացնել «2-րդ կետով և» բառերով.
5) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. Արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է սույն կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:».
6) 9-րդ կետում «վերաբերյալ» բառից առաջ լրացնել «կամ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների» բառերով.
7) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.
«12.1. Յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը ԽՀՄ-ն հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մյուս մարզերում՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ: Հաշվետվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ՀՀ մարզպետերի աշխատակազմերը, ամփոփված հաշվետվությանը կցելով համապատասխան վերլուծությունը և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունը, ներկայացնում են նախարարությանը:
12.2. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա՝ մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, ԽՀՄ-ն հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մյուս մարզերում՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման և երեխաների թվի վերաբերյալ:
12.3. Սույն կարգի 12.1-ին և 12.2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները հնարավոր է ներբեռնել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգ, և դրանք հասանելի են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայությանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|