ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 578-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հարգադրոշմը պատվիրում և պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձ): Տարբերանիշերի և անվանանիշերի գրանցման, պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:».
2) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը՝» բառերով.
3) NN 4 և 5 ձևերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|