ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 573-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքի աճուրդով (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) մասնավորեցման կարգը: Ընդ որում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։».
2) կարգի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե)» բառերով.
3) կարգի տեքստում «նախարարություն» բառը փոխարինել «կոմիտե» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
4) կարգի 42-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով.
5) հավելվածի N 2 ձևում «ՀՀ սեփականաշնորհման նախարար» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ» բառերով, իսկ NN 3 և 4 ձևերում «ՀՀ սեփականաշնորհման նախարարություն» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|