Գլխավոր տեղեկություն
Համար
N 772-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2024 թվականի N 772-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը ՏԵՂԱՑԱԾ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարել աղետի գոտիներ և սահմանել դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված աղետի գոտիների տարածքներում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի N 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):

3. Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավարին՝ կազմակերպել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 27-ի N 772-Ն որոշման

 

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

NN

ը/կ

Համայնքը

Աղետի գոտու տարածքը

1.

ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք

Թումանյան քաղաք

2.

ՀՀ Լոռու մարզ,

Փամբակ համայնք

Ձորագետ և Վահագնաձոր գյուղեր

3.

ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի համայնք

Ալավերդի քաղաք, Ախթալա քաղաք, Շամլուղ քաղաք, Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ գյուղեր

4.

ՀՀ Լոռու մարզ,

Տաշիր համայնք

Տաշիր քաղաք և Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղեր

5.

ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան համայնք

Ստեփանավան քաղաք

6.

ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք

Ամրակից և Հոբարձի գյուղեր

7.

ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք

Դիլիջան քաղաք և Հաղարծին գյուղ

8.

ՀՀ Տավուշի մարզ,

Իջևան համայնք

Իջևան քաղաք, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ գյուղեր

9.

ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք

Այրում քաղաք, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղեր

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2024 թվական: