ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1181-Ա |
«27» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Գրիգորյանի դիմումը` Հերացու փողոցի հ.24 շենքի հ.1 հասցեում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.10.2023թ. հ.18102023-01-0317 վկայական) համար կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթավարձակալությամբ տրամադրելու մասին:
Նշված գույքը մինչև 01.10.2028թ. վարձակալության իրավունքով տրամադրվել է Լևոն Գրիգորյանին, որի հիման վրա 22.09.2023թ. կնքվել է հ.23/33-Գ/02 անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածը.
1. Թույլատրել Լևոն Գրիգորյանին՝ Հերացու փողոցի հ.24 շենքի հ.1 հասցեում գտնվող ավտոտնակը և զբաղեցրած հողամասը /35.25քմ հողամաս, 32.0քմ ավտոտնակ/ տալ ենթավարձակալության։
2. Ենթավարձակալության իրավունքի առավելագույն ժամկետը սահմանել 2028 թվականի հոկտեմբերի 1-ը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|