Գլխավոր տեղեկություն
Համար
N 1923-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2023 թվականի N 1923-Ա

 

«ՍԼՈՆ-ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի հ. 2/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 5089.13 քմ մակերեսով հողամասից «Սլոն-ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն), ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 30 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 220.0 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ նախատեսելով հետևյալ հիմնական պայմանները.

1) ընկերությունը պարտավորվում է իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին կից գտնվող՝ 4869.13 քմ մակերեսով այգու վերակառուցման (արդիականացման) աշխատանքները՝ համաձայն հավելվածի.

2) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում իր միջոցների հաշվին պահպանել այգու կանաչ գոտիները, ոռոգման ցանցը՝ կաթիլային համակարգով, ճեմուղիները, լուսավորության համակարգը, կառուցվող և տեղադրվող բոլոր կառույցները, ոչ հիմնական շինությունները և այգու կահավորանքը, ինչպես նաև ապահովել դրանց ընթացիկ նորոգումը և շահագործումը՝ դրանց նշանակությանը համապատասխան.

3) ընկերությունը պարտավոր է իրականացնել նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո 18 ամսվա ընթացքում, որոնք նշված ժամկետում չկատարելու (չիրագործելու) դեպքում պայմանագիրը կարող է միակողմանի լուծարվել, որի դեպքում կառուցապատողի կողմից իրականացված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն, ինչպես նաև ընկերությունը պարտավորվում է վճարել տուգանք` 50 000 000 (հիսուն միլիոն) դրամի չափով.

4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ., լրաց. 18.04.24 N 526-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1923-Ա որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2024, N 526-Ա 19.04.2024, N 1923-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան