Գլխավոր տեղեկություն
Համար
N 1170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1170-Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով, 45.3-րդ հոդվածի 3-րդ մասով, 45.6-րդ հոդվածի 3-րդ մասով և 45.7-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

1. Հաստատել`

1) արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև տասը տարի ժամկետով:

3. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող են զբաղվել միայն իրավաբանական անձինք:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում:

(4-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն)

5. Լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր լիցենզավորող մարմին)՝ մինչև տասը տարի ժամկետով, համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան և համապատասխան ներդիրը` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

 

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հայտատուն արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, պետական գրանցման համարը.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով նախատեսված իրական շահառուների և փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը.

4) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը՝ նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

5) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում՝ անվտանգության ապահովման պլանը.

7) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում).

8) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

9) իրավաբանական անձի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ՝ բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն, որտեղ կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չի կարող պակաս լինել տասը միլիոն դրամից.

10) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.24 N 684-Ն)

11) կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

12) արտադրական կանեփի բույսերի սորտերի բնութագիրը, որոնք առաջարկվում է մշակել և վերամշակել, տեղեկություններ բույսերի (սերմերի, սածիլների, կտրոնների, մայր բույսերի) ինչպես նաև դրանց մշակության և վերամշակման տեխնոլոգիաների («Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` անհարժեշտ են հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար) վերաբերյալ.

13) տետրահիդրոկաննաբինոլի (THC) և կանաբիդիոլի (CBD) ակնկալվող կոնցենտրացիան, որը պարունակվելու է առաջարկվող արտադրական կանեփի բույսերում և մշակության, վերամշակման արդյունքում ստացվող ապրանքատեսակում.

14) լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում արտադրական կանեփի բույսերի մշակման և վերամշակման արդյունքում ստացվող կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների կամ բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի) առավելագույն քանակները՝ ըստ տարիների.

14.1) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում մշակվող արտադրական կանեփի բույսերի և (կամ) վերամշակվող արտադրական կանեփի բույսերի կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների և (կամ) բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) նվազագույն չափը՝ ըստ տարիների չի կարող ավելի պակաս լինել`

ա. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև 500 տոննա քվոտայի և կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) մինչև 500 լիտր քվոտայի համար 5 տոկոսից,

բ. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի 500 տոննա և ավելի քվոտայի և կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) 500 լիտր և ավելի քվոտայի համար 1 տոկոսից.

15) լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում մշակվելիք արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ արտադրական կանեփի մայր բույսերի և կտրոնների) առավելագույն քանակը (որը կպահանջվի արտադրական կանեփի բույսերի բազմացման և կտրոնների ստացման, ինչպես նաև արտադրական կանեփի սորտերի պահպանման համար), որը, ըստ հայտատուի, անհրաժեշտ կլինի արտադրության բնականոն գործունեության ապահովման համար՝ ըստ տարիների.

16) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին, ընդ որում, լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից երկու տարվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 15.04.22 N 507-Ն, 16.05.24 N 684-Ն)

10. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

11. Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք պետք է ունենան արտադրական կանեփի բույսերի բազմացման, մշակության և վերամշակման գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքներ՝ ներառյալ արտադրանքի պահպանման համար պահեստ (բունկեր), տնկարան, ջերմատուն, լաբորատորիա։ Տնկարանը, ջերմատունը, պահեստը և լաբորատորիան պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, իսկ լիազոր մարմնի կողմից սահմանված լինելու դեպքում՝ նաև այդ չափանիշներին։

(11-րդ կետը փոփ., լրաց. 15.04.22 N 507-Ն)

12. Արտադրական կանեփը, արտադրական կանեփի բույսերը, սերմերը, ինչպես նաև բուսախեժը, իրավաբանական անձանց կողմից արտադրվում և պահպանվում են լիցենզիայում նշված վայրում:

12.1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստանալուց հետո արտադրական կանեփի բույսերի սորտերի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է 15-օրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին: Տեղեկացումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դա ուղարկվել է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ, կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ հանձնվել է առձեռն:

(12.1-ին կետը լրաց. 16.05.24 N 684-Ն)

13. Լիցենզավորված անձինք արտադրական կանեփի արտադրության դեպքում մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը առողջապահության բնագավառի լիցենզավորող մարմին են ներկայացնում նախորդ տարում արտադրական կանեփի մայր բույսերի, կտրոնների, բույսերի, բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի), ինչպես նաև մշակության և վերամշակման արդյունքում ստացված ապրանքատեսակների ցանկը և քանակը` հաստատված լիցենզավորված անձի ստորագրությամբ:

(13-րդ կետը փոփ. 15.04.22 N 507-Ն)

14. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի փետրվարի 25-ի «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը, դրա լրացման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի։

(14-րդ կետը փոփ. 16.05.24 N 684-Ն)

15. «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով արտադրական կանեփի արտադրման լիցենզիայի պայման է, որ լիցենզիա ստացած իրավաբանական անձը չպետք է լիցենզիայով նախատեսված արտադրության ամբողջ ցիկլի ընթացքում ներգրավի այնպիսի անձի, ով՝

1) 18 տարեկանից ցածր է.

2) դատապարտվել է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար կամ ունի թմրաբանական հիվանդություններ.

3) հանդիսանում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործող:

(15-րդ կետը խմբ. 16.05.24 N 684-Ն)

16. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք և հայտատուները, նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը, լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկությունը: Լիազոր մարմինն ապահովում է լիցենզավորված իրավաբանական անձանց աշխատակիցների տվյալների հասանելիություն լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների համար:

(16-րդ կետը լրաց. 15.04.22 N 507-Ն)

17. Արտադրական կանեփի արտադրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրառում է քվոտավորման հետևյալ տեսակները՝

1) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ տարեկան կարող է արտադրել ոչ ավելի, քան սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակի տասը տոկոսը կազմող արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված.

2) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ տարեկան կարող է արտադրել ոչ ավելի, քան սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակի չորս (4) տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ:

(17-րդ կետը փոփ. 15.04.22 N 507-Ն)

18. Բոլորի համար տրված լիցենզիաների հանրագումարի արդյունքում չի կարող արտադրվել ավելի, քան՝

1) երկու հարյուր հազար (200.000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված.

2) երկու հարյուր հազար (200.000) լիտր կաննաբիդիոլի յուղ:

19. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

(19-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, 16.05.24 N 684-Ն)

19.1. Լիցենզավորված անձը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը (եթե անվտանգության ապահովման պլանում կատարել է որևէ փոփոխություն), տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված հայցվող քվոտաների վերաբերյալ, արտադրական կանեփի արտադրության լիցենզիան և դրա ներդիրը:

Լիազորված մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ, տեղեկացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով և ներկայացնում համապատասխան դիրքորոշում: Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում: Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ: Դիրքորոշումները ներկայացվում են համապատասխան հիմնավորումներով:

Լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին, սույն որոշման համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան (ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում):

Արտադրական կանեփի արտադրության քվոտաները չեն կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված քվոտաների չափը:

Լիցենզավորող մարմնի կողմից քվոտաների ավելացման որոշման ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձը վճարում է պետական տուրք՝ ավելացված քվոտաների չափով, վճարված պետական տուրքը գործում է մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա ավարտը:

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ վերանայման

 

1. Իրավաբանական անձի անվանումը _____________________________________________

________________________________________________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________

_______________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. Գործունեության իրականացման տեսակը, լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը

5. Կից ներկայացնում եմ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.24 N 684-Ն)

3) տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների վերաբերյալ.

3.1) տեղեկանք` արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով ընթացիկ տարվա համար հայցվող քվոտաների վերաբերյալ.

4) արտադրական կանեփի արտադրության լիցենզիան և դրա ներդիրը:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

 

__________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(ձևը փոփ., լրաց. 16.05.24 N 684-Ն)

(19.1-ին կետը լրաց. 15.04.22 N 507-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.05.24 N 684-Ն)

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

20. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ լրամշակված փաստաթղթեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 9-րդ կետով սահմանված լիցենզավորման հայտին ներկայացվող պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում՝ անվտանգության ապահովման պլանը ներկայացված չլինելու դեպքում.

7) սույն կարգի 9-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններից պարզ է դառնում, որ լիցենզիայի համար դիմող անձի կողմից լիցենզավորվող գործունեության իրականացումը պատշաճ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան անիրատեսական է և ռիսկային՝ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման տեսանկյունից.

8) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում.

9) սույն կարգի 18-րդ կամ 19-րդ կետերի համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան.

10) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում:

(20-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 15.04.22 N 507-Ն)

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 10-րդ կետով սահմանված 5 աշխատանքային օրվա ավարտից հետո հայտը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն: Հայտի և կից փաստաթղթերի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:

(21-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

22. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական դիրքորոշում` համապատասխան հիմնավորումներով։ Ստացված դիրքորոշումների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

(22-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

23. Լիցենզավորման հանձնաժողովի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացվում է համապատասխան որոշում՝ տալ լիցենզիա՝ սահմանելով համապատասխան քվոտաները՝ ըստ տարիների կամ մերժել լիցենզիայի տրամադրումը՝ համապատասխան հիմնավորմամբ:

24. Լիազոր մարմինը քվոտաների չափերը տրամադրում է լիցենզիային կից ներդիրով:

25. Լիազոր մարմինը քվոտայի չափը որոշում է ըստ հայտատուի առաջարկած չափերի: Ընդ որում, լիազոր մարմինը կարող է ավելի պակաս քանակով քվոտա տրամադրել, քան հայտատուն է պահանջել, սակայն ավելի շատ քանակով չի կարող տրամադրել:

26. Լիցենզիայի ներդիրը սահմանում է, թե լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր տարի որքան է կազմում լիցենզիայի համար դիմող անձի քվոտան:

27. Յուրաքանչյուր տարվա համար կարող է տրամադրվել տարբեր չափի քվոտա:

28. Եթե լիցենզավորման հայտ ներկայացնելիս անձը հայցել է մինչև երկու տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար, ապա լիցենզիայի հայտը բավարարվելու դեպքում լիցենզիայով նախատեսված գործունեության համար քվոտան առաջին երկու տարվա համար սահմանվում է 0, և քվոտավորումը կիրառվում է լիցենզիայի մյուս տարիների համար:

(28-րդ կետը փոփ., լրաց. 16.05.24 N 684-Ն)

29. Լիցենզավորման հայտը բավարարվելու դեպքում լիցենզավորված անձը մինչև երկու տարվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ դիմում: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը գործունեության իրականացման վայրում ուսումնասիրությամբ պարզում է լիցենզավորման ժամանակ հայտին կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջներին, ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմում է արձանագրություն` 2 օրինակից, արձանագրությունն ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի անդամները և լիցենզավորված անձը, հանձնաժողովի անդամի կամ լիցենզավորված անձի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն գրառվում է արձանագրության մեջ, արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրանցից պատշաճ լիազորություն ստացած այլ անձի, ուսումնասիրության արդյունքներն ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կամ հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվում են լիազոր մարմին, վերջինիս կողմից կայացվում է համապատասխան որոշում: Դիմումը բավարարվում կամ մերժվում է 20 աշխատանքային օրվա ընթացքում:

(29-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

30. Եթե երկու տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում ջերմատան, տնկարանի, սածիլանոցի լաբորատորիայի, ինչպես նաև պահեստի կառուցված լինելու վերաբերյալ դիմում, կամ այդ տարածքները չեն համապատասխանում սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջներին, ապա լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում լիցենզավորող մարմնի կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով:

(30-րդ կետը փոփ. 16.05.24 N 684-Ն)

31. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված փաստաթղթերը լիցենզիայի հայտ ներկայացնելիս չտրամադրելու դեպքում լիցենզիայի հայտը բավարարվելու դեպքում լիցենզիայով նախատեսված գործունեության համար քվոտան առաջին երկու տարվա համար կարող է սահմանվել 0, և քվոտավորումը կիրառվել լիցենզիայի մյուս տարիների համար:

(31-րդ կետը լրաց. 16.05.24 N 684-Ն)

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը __________________________________________

___________________________________________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________

___________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. □Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

5. Արտադրական կանեփի բույսերի սորտերը, որոնք նախատեսվում է մշակել և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրատեսակները:

6. Տետրահիդրոկաննաբինոլի և կաննաբիդիոլի պարունակությունը մշակվող սորտերում և վերամշակված արտադրատեսակներում:

7. Լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին:

7.1.□ Կառուցված կամ կառուցվելիք ջերմատունը, տնկարանը, պահեստը, լաբորատորիան, սածիլանոցը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման պահանջներին:

8. Լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում մշակվելիք արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ արտադրական կանեփի մայր բույսերի և կտրոնների) առավելագույն քանակը՝ ըստ տարիների:

9. Լիցենզիայի համար հայցվող ամբողջ ժամանակահատվածում արտադրական կանեփի բույսերի մշակման և վերամշակման արդյունքում ստացվող կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների կամ բուսախեժի (կաննաբիդիոլի յուղի) առավելագույն քանակը՝ ըստ տարիների:

10. (կետն ուժը կորցրել է 16.05.24 N 684-Ն)

11. Կից ներկայացնում եմ`

11.1. կանոնադրության պատճենը.

11.2. իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

11.3. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

11.4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

11.5. արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում՝ հայտատուի հայեցողությամբ).

11.6. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

11.7. ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ (բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ), ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն.

11.8. Տեղեկատվություն արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման տեխնոլոգիաների վերաբերյալ.

11.9. կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

11.10. արտադրական կանեփի բույսերի (սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների) մատակարար հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գործունեության հասցեն (երկիր, գտնվելու կոնկրետ վայր) և կոնտակտային այլ տվյալներ:»:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

 

__________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(ձևը խմբ. 15.04.22 N 507-Ն, խմբ., փոփ. 16.05.24 N 684-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 15.04.22 N 507-Ն, 16.05.24 N 684-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - ԿԱ – 000000

 

Տրված՝ _______  ___________________20   թ.

Գործունեության տեսակը՝

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________

_____________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________

Գործողության ժամկետը _______________________________________________________

Արտադրվող արտադրական կանեփի առավելագույն քանակը՝ ըստ տարիների

____________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

 

 

 

 

____________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ

 

1. Իրավաբանական անձի անվանումը

2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում) վայրը

3. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի սերիան և համարը

4. Հեռախոսահամարը

5. Էլ. փոստի հասցեն

6. Ինտերնետային կայքը (առկայության դեպքում)

7. Արտադրական կանեփի արտադրության համար օգտագործվող արտադրական կանեփի բույսի սորտը

8. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

9. Տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը

10. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

11. Տարեկան արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների առավելագույն քանակը (տոննա)

12. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

13. Տարեկան արտադրվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

14. Այլ նշումներ

(հավելվածը փոփ., խմբ. 15.04.22 N 507-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև տասը տարի ժամկետով:

3. Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել միայն իրավաբանական անձինք:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում:

(4-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն)

5. Լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ մինչև տասը տարի ժամկետով, համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:

8. Լիցենզիա տալու համար, ինչպես նաև ներմուծման, արտահանման թույլտվություններ տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Հայտատուն, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, Հայաստանի Հանրապետությունում արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, պետական գրանցման համարը.

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

3) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով նախատեսված իրական շահառուների և փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը.

4) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

5) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում՝ անվտանգության ապահովման պլանը.

7) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում).

8) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի՝ թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

9) Իրավաբանական անձի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ՝ բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ, որտեղ կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չի կարող պակաս լինել տասը միլիոն դրամից.

10) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.24 N 684-Ն)

11) կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

12) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից երկու տարվա ընթացքում.

13) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում ներմուծվող կամ արտահանվող կամ մեծածախ գնվող կամ վաճառվող արտադրական կանեփի ծաղկագլխի և կանաչ զանգվածի, արտադրական կանեփի բույսի կամ կտրոնի, արտադրական կանեփի սերմի, կաննաբիդիոլի յուղի առավելագույն չափը՝ ըստ տարիների, ընդ որում նվազագույն չափը չի կարող ավելի պակաս լինել`

ա. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև 500 տոննա քվոտայի, կանեփի բույսի կամ կտրոնների մինչև 500 հատ, կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) մինչև 500 լիտր քվոտայի համար 5 տոկոսից,

բ. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի 500 տոննա և ավելի քվոտայի, կանեփի բույսի կամ կտրոնների 500 հատ և ավելի, կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) 500 լիտր և ավելի քվոտայի համար 1 տոկոսից:

(9-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

10. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

11. Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք պետք է ունենան արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր), որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, իսկ լիազոր մարմնի կողմից սահմանված լինելու դեպքում՝ նաև այդ չափանիշներին։

12. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն լիցենզիայում նշված քվոտային համապատասխան արտադրական կանեփ և արտադրական կանեփի բույս:

13. Արտադրական կանեփն իրավաբանական անձանց կողմից պահպանվում է լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

15. Արտադրական կանեփի ներմուծում կամ արտահանում կամ մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի փետրվարի 25-ի «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը, դրա լրացման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի:

(15-րդ կետը փոփ. 16.05.24 N 684-Ն)

16. Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիայի հայտին պետք է կցվի տեղեկանք` սույն կարգի 22-րդ կետով նախատեսված ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քանակների (սերմերի և (կամ) սածիլների և (կամ) կտրոնների և (կամ) մայր բույսերի) վերաբերյալ՝ ըստ տարիների:

(16-րդ կետը խմբ. 16.05.24 N 684-Ն)

17. «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով արտադրական կանեփի արտադրման լիցենզիայի պայման է, որ լիցենզիա ստացած իրավաբանական անձը չպետք է լիցենզիայով նախատեսված արտադրության ամբողջ ցիկլի ընթացքում ներգրավի այնպիսի անձի, ով՝

1) 18 տարեկանից ցածր է.

2) դատապարտվել է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից կամ ենթարկվել է պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար կամ ունի թմրաբանական հիվանդություններ.

3) հանդիսանում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործող:

(17-րդ կետը խմբ. 16.05.24 N 684-Ն)

18. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք և հայտատուները, նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը, լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկությունը: Լիազոր մարմինն ապահովում է լիցենզավորված իրավաբանական անձանց աշխատակիցների տվյալների հասանելիություն լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինների համար:

(18-րդ կետը լրաց. 15.04.22 N 507-Ն)

19. Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայումն իրականացնում է լիցենզավորող մարմինը: Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաները վերանայելու վերաբերյալ որոշումը կայացնում է լիցենզավորող մարմինը լիցենզավորման հանձնաժողովի նիստում` համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

(19-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, 16.05.24 N 684-Ն)

19.1. Լիցենզավորված անձը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը (եթե անվտանգության ապահովման պլանում կատարել է որևէ փոփոխություն), տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված հայցվող քվոտաների վերաբերյալ, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիան և դրա ներդիրը:

Լիազորված մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ, տեղեկացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով և ներկայացնում համապատասխան դիրքորոշում: Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում: Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ: Դիրքորոշումները ներկայացվում են համապատասխան հիմնավորումներով:

Լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին, սույն որոշման համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան (ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում):

Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քվոտաները չեն կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված քվոտաների չափը:

Լիցենզավորող մարմնի կողմից քվոտաների ավելացման որոշման ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձը վճարում է պետական տուրք՝ ավելացված քվոտաների չափով, վճարված պետական տուրքը գործում է մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա ավարտը:

Ձև

 

Հ Ա Յ Տ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ վերանայման
(ՆՇԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ)

1. Իրավաբանական անձի անվանումը __________________________________________

___________________________________________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________

_________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

4. Գործունեության իրականացման տեսակը, լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը

5. Կից ներկայացնում եմ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված անվտանգության ապահովման պլանը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.24 N 684-Ն)

3) տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների վերաբերյալ.

3.1) տեղեկանք` արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով ընթացիկ տարվա համար հայցվող քվոտաների վերաբերյալ.

4) արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիան և դրա ներդիրը:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

 

__________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

(ձևը փոփ., լրաց. 16.05.24 N 684-Ն)

(19.1-ին կետը լրաց. 15.04.22 N 507-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.05.24 N 684-Ն)

20. Լիազոր մարմինն արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիա տված անձանց յուրաքանչյուր դեպքում տրամադրում է արտահանման կամ ներմուծման առանձին թույլտվություն, որը տրվում է արտահանման կամ ներմուծման յուրաքանչյուր առանձին գործարքի դեպքում` անկախ քանակից: Այդ թույլտվությունները տրվում են «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման հավաստագրի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի N 416-Ն համատեղ հրամանի համաձայն։

21. Մինչև արտահանման թույլտվություն տալը, լիազոր մարմինը պահանջում է ներկայացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը, ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված թմրամիջոցի կամ թմրամիջոցների ներմուծումը թույլատրվում է, և այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող իրավաբանական անձի կողմից: Բեռի արտահանումը թույլտվության մեջ նշվածից բացի այլ անձի հասցեով կամ բանկային հաշվեհամարով արգելվում է:

22. Արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրառում է քվոտավորման հետևյալ տեսակները՝

22.1. Ներմուծման համար՝

1) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ տարեկան կարող է ներմուծել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ.

22.2. Արտահանման համար՝

2) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան արտահանել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների չորս (4) տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ.

(22.2-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն)

22.3. Մեծածախ վաճառքի համար՝

3) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան մեծածախ գնել կամ վաճառել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների չորս (4) տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ:

(22.3-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն)

23. Բոլորի համար տրված լիցենզիաների հանրագումարի արդյունքում տարեկան կարող է՝

1) ներմուծվել ոչ ավելի, քան երկու հազար (2000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված, ոչ ավելի, քան երեսուն միլիոն (30.000.000) հատ արտադրական կանեփի բույս կամ կտրոն, ոչ ավելի, քան երկու հարյուր (200) տոննա արտադրական կանեփի սերմ.

2) արտահանվել ոչ ավելի, քան երկու հազար (2000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված, ոչ ավելի, քան երեսուն միլիոն (30.000.000) հատ արտադրական կանեփի բույս կամ կտրոն, ոչ ավելի, քան երկու հարյուր (200) տոննա արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան երկու հարյուր հազար (200.000) լիտր կաննաբիդիոլի յուղ.

3) մեծածախ գնվել կամ վաճառվել ոչ ավելի, քան երկու հազար (2000) տոննա արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված, ոչ ավելի, քան երեսուն միլիոն (30.000.000) հատ արտադրական կանեփի բույս կամ կտրոն, ոչ ավելի, քան երկու հարյուր (200) տոննա արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան երկու հարյուր հազար (200.000) լիտր կաննաբիդիոլի յուղ:

(23-րդ կետը փոփ. 15.04.22 N 507-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

25. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամանով:

(25-րդ կետը փոփ., լրաց. 15.04.22 N 507-Ն)

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

26. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ լրամշակված փաստաթղթեր, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի (հողամասի) վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 9-րդ կետով սահմանված լիցենզավորման և լիցենզավորման հայտին ներկայացվող պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ նախատեսված շրջանառության կանոնները, այդ թվում՝ անվտանգության ապահովման պլանը ներկայացված չլինելու դեպքում.

7) սույն կարգի 9-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններից պարզ է դառնում, որ լիցենզիայի համար դիմող անձի կողմից լիցենզավորվող գործունեության իրականացումը պատշաճ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան անիրատեսական է և ռիսկային՝ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման տեսանկյունից.

8) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում.

9) սույն կարգի 23-րդ կամ 24-րդ կետերի համաձայն սպառվել է լիցենզիայի տրամադրման քվոտան.

10) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում:

(26-րդ կետը լրաց., խմբ. 15.04.22 N 507-Ն)

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 10-րդ կետով սահմանված 5 աշխատանքային օրվա ավարտից հետո հայտը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն: Հայտի և կից փաստաթղթերի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:

(27-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

28. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական դիրքորոշում` համապատասխան հիմնավորումներով:

(28-րդ կետը խմբ. 15.04.22 N 507-Ն, փոփ. 16.05.24 N 684-Ն)

29. Ստացված դիրքորոշումների հիման վրա լիազոր մարմնի կողմից լիցենզավորման հանձնաժողովի նիստում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

(29-րդ կետը փոփ. 15.04.22 N 507-Ն)

30. Լիցենզավորման հանձնաժողովի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ կայացվում է համապատասխան որոշում՝ տալ լիցենզիա՝ սահմանելով համապատասխան քվոտաներն ըստ տարիների կամ մերժել լիցենզիայի տրամադրումը՝ համապատասխան հիմնավորմամբ:

31. Լիազոր մարմինը քվոտաների չափերը տրամադրում է լիցենզիային կից ներդիրով:

32. Լիազոր մարմինը քվոտայի չափը որոշում է ըստ հայտատուի առաջարկած չափերի: Ընդ որում, լիազոր մարմինը կարող է ավելի պակաս քանակով քվոտա տրամադրել, քան հայտատուն է պահանջել, սակայն ավելի շատ քանակով չի կարող տրամադրել:

33. Լիցենզիայի ներդիրը սահմանում է, թե լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր տարի որքան է կազմում լիցենզիայի համար դիմող անձի քվոտան:

34. Ամեն տարվա համար քվոտան կարող է տարբեր լինել:

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը __________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)

___________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը □□□□□□□□□□

4. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

5. Lիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել տասը տարին:

6. Կից ներկայացնում եմ`

6.1. Կանոնադրության պատճենը.

6.2. իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

6.3. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

6.4. լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ առնվազն լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածի չափով վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

6.5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված անվտանգության ապահովման պլանը.

6.6. արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում՝ հայտատուի հայեցողությամբ).

6.7. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի իմաստով աշխատակցի՝ թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև հայտարարություն աշխատակիցների՝ վարչական իրավախախտման բացակայության մասին, թմրամոլությամբ չտառապելու մասին, թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր օգտագործող չհանդիսանալու, 18 տարեկանից բարձր լինելու մասին, այդ թվում՝ ապագայում այդպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում դրա մասին լիազոր մարմնին հայտնելու պարտավորության մասին.

6.8. ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ (բանկային հաշվի մնացորդի քաղվածք, ակտիվների և պասիվների վերաբերյալ տեղեկություններ), ինչպես նաև կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափի վերաբերյալ տեղեկություն.

6.9. (կետն ուժը կորցրել է 16.05.24 N 684-Ն)

6.10. կնքված մատակարարման կամ այլ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), դրա (դրանց) հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (պայմանագրերի) բացակայության դեպքում՝ հայտատուի և գնորդի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը (պատճենները) (ներկայացվում է դրանց առկայության դեպքում).

6․11. Տեղեկանք՝ ըստ տարիների արտադրական կանեփի գործունեության իրականացման նպատակով ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի քանակների (սերմերի և (կամ) սածիլների և (կամ) կտրոնների և (կամ) մայր բույսերի) վերաբերյալ:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության

տնօրեն

____________________
 (ստորագրությունը)

______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

(ձևը փոփ., լրաց. 15.04.22 N 507-Ն, 16.05.24 N 684-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 15.04.22 N 507-Ն, 16.05.24 N 684-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - ՆՄԱ – 000000

 

Տրված՝ _____ ___________________ 20   թ.

Գործունեության տեսակը՝ ____________________________________________________

___________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը

__________________________________________________________________________

Արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված պահեստի գտնվելու վայրը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Գործողության ժամկետը ____________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

 

 

 

 

____________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ

 

1. Իրավաբանական անձի անվանումը

2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում) վայրը

3. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի սերիան և համարը

4. Հեռախոսահամարը

5. Էլ. փոստի հասցեն

6. Ինտերնետային կայքը (առկայության դեպքում)

7. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

8. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը

9. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

10. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

11. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

12. Տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

13. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

14. Տարեկան արտահանվող կանեփի բույսի առավելագույն քանակը

15. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

16. Տարեկան արտահանվող արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

17. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

18. Տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

19. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

20. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը

21. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

22. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի առավելագույն քանակը (տոննաներով)

23. (կետն ուժը կորցրել է 15.04.22 N 507-Ն)

24. Տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը (լիտրերով)

25. Այլ նշումներ

(ձևը փոփ. 15.04.22 N 507-Ն)

(հավելվածը փոփ. 15.04.22 N 507-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական: