Գլխավոր տեղեկություն
Համար
N 1248-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2024-11.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1248-Ա

«01» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.36 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ՄՐԱՎԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Մրավի Անտոնյանի (ծնված 06.02.1956թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 24.10.2022թ. հ.ԱՏ-24102022-01-0701, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.03.2023թ. հ.2037 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2023թ. հ.20-Ել-Դ-36151-22 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք հ.36 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք հ.36 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Մրավի Անտոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 67.77քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 67.77քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք հ.36 հասցեում գտնվող 67.77քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։

 

Տ. Ավինյան