Գլխավոր տեղեկություն
Համար
N 1323-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 09.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1323-Ա

«05» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ Հ.156 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Սահակյանի դիմումը՝ Ն.Չարբախի հ.156 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15092023-01-0291 վկայական) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.02.2024թ. հ.Ն/5497-24 եզրակացությունը, 13.03.2024թ. և 20.03.2024թ. հ.Դ-26119-24 գրությունները.

1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Ն.Չարբախի հ.156 հասցեում գտնվող, Գևորգ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 1028.3քմ հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի)։

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո վճարված լինելու դեպքում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23414

Ներմուծեք նկարագրությունը_23415