Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 251-Ա

 

ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված կապիտալ վերանորոգման ենթակա դպրոցներում ուսումնասիրություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին 2024 թվականի ապրիլի 9-12-ը ներառյալ և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտի փոխարինող Ավետիք Դարբինյանին 2024 թվականի ապրիլի 10-12-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին և ռեֆերենտի փոխարինողին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ