Գլխավոր տեղեկություն
Համար
N 243-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 243-Ա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,400,771 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանում երեխաների պաշտպանության կենտրոնի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01009295) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2024 թվականի մարտի 7-ին կնքված՝ N 23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 580,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 243-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների կողմից ուղղորդվող, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, ինչպես նաև ծնողների, խնամակալների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես տեղահանության հետևանքով հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացողներին (խնամատար ծնողներ) «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցման, ներկենտրոնային խնամքի (շուրջօրյա) համար օգտագործվող մասնաշենքի վերանորոգում։

Այս ծրագիրը նպատակ ունի բարեկարգելու կենտրոնում երեխաների կենցաղային կենսամիջավայրը, մասնավորապես երեխաների մասնաշենքի 2-րդ հարկը` ննջասենյակային հատվածը: Ծրագրի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի ապահովել տարաբնույթ տրավմաների ենթարկված երեխաների սոցիալական վերականգնման և զարգացման համար որակի միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ՝ երեխաների թվին համապատասխանող սանհանգույցների քանակ, կեցության, հանգստի,

դասապատրաստման համար պայմաններ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն՝ Հայաստանի Հանրապետությունում

Ճապոնիայի դեսպանատան միջոցով (քաղ. Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց 64, ՀՎՀՀ 01009295)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց 64,

սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

26,400,771 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնվող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված այն երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն։ Արդյունքում ծրագրից կօգտվեն ընդհանուր առմամբ 620 երեխաներ և նրանց ծնողները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի
31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կենտրոնի մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգում՝ 25,820,771 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 580,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 25,820,771 դրամ (ավելացված արժեքի հարկից ազատում չի ակնկալվում).

2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 580,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 580,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ, վերահսկողություն է իրականացվելու Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի խորհրդի, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

09.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ