Գլխավոր տեղեկություն
Համար
N 470-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 470-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրերում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 470-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Գույքի տեսակը

Գույքի հասցեն

Հողամասի մակերեսը

(հա)

Հողամասի կադաստրային

ծածկագիրը

Իրավունքի պետական գրանցման

վկայականի համարը

Ավագանու որոշման համար, ամսաթիվ

1.

Հողամաս

ՀՀ Արարատի մարզ,

համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս

2.06126

03-045-0104-0011

07022024-03-0072

թիվ 37-Ա որոշում, 15.02.2024 թ.

2.

Հողամաս

ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս

7.54053

03-045-0104-0021

07022024-03-0024

թիվ 37-Ա որոշում, 15.02.2024 թ.

3.

Հողամաս

ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս

29.20143

03-045-0105-0022

07022024-03-0046

թիվ 37-Ա որոշում, 15.02.2024 թ.

4.

Հողամաս

ՀՀ Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս

13.866

03-045-0106-0130

12022024-03-0050

թիվ 38-Ա որոշում, 15.02.2024 թ.

5.

Հողամաս

ՀՀ Արարատի մարզ,

համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ հողամաս

1.0

03-045-0106-0129

12022024-03-0052

թիվ 38-Ա որոշում, 15.02.2024 թ.

6.

Հողամաս

ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ

Գառնի հողամաս

2․6076

07-021-1408-0004

26012024-07-0190

թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․

7.

Հողամաս

ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ

Գառնի հողամաս

0․675

07-021-1408-0003

26012024-07-0149

թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․

8.

Հողամաս

ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ

Գառնի հողամաս

6․3

07-021-0324-0002

23032023-07-0042

թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․

9.

Հողամաս

ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ

Հացավան հողամաս

1․9058

07-041-0116-0105

23032023-07-0066

թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․

10.

Հողամաս

ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Գառնի գյուղ

Հացավան հողամաս

6․0942

07-041-0119-0018

23032023-07-0170

թիվ 28-Ա որոշում, 15․03․2024 թ․

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ