ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2024 թվականի N 462-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն․ Ադոնցի փողոցի 19/8 շենք, 2-րդ մասնաշենք 92 տարածք հասցեի պոմպակայանը՝ 48․8 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 22112023-01-0203) և պոմպակայանի սարքավորումները` ընդամենը 13․023․579 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի ցանկ 1-ի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն․ Ադոնցի փողոցի 19/8 շենք, 4-րդ մասնաշենք 92 տարածք հասցեի պոմպակայանը՝ 48․8 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 20112023-01-0092) և պոմպակայանի սարքավորումները` ընդամենը 13․023․579 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի ցանկ 2-ի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիապրիլի 4-ի N 462-Ա որոշման |
ՑԱՆԿ 1
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն․ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ 19/8 ՇԵՆՔ, 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔ 92 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Պոմպակայանի տարածք |
քմ |
48․8 |
7․823․579 |
2. |
Պոմպակայանի սարքավորումներ (HYDRO MULTI-E 3 CRIE 10-6 /լրակազմ/) |
հատ |
1 |
5․200․000 |
Ընդամենը |
13․023․579 |
ՑԱՆԿ 2
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ն․ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ 19/8 ՇԵՆՔ, 4-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔ 92 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Պոմպակայանի տարածք |
քմ |
48․8 |
7․823․579 |
2. |
Պոմպակայանի սարքավորումներ (HYDRO MULTI-E 3 CRIE 10-6 /լրակազմ/) |
հատ |
1 |
5․200․000 |
Ընդամենը |
13․023․579 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |