ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը սահմանելու մասին» N 1291-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի, միասնական հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ միասնական հարկային հաշվարկը վերաբերում է՝
1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որն արդեն ստուգվել է հարկային մարմնի կամ լիազոր մարմնի կողմից.
2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի.
3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից՝ oրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Որոշման հավելվածի՝ սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ կետի առաջին պարբերությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նույն կետի 3-րդ ենթակետի վերաբերյալ կարգավորումը՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|