Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 20.05.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

14 մայիսի 2024 թ.

N 137-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 1/10 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. մայիսի 14
Երևան