Գլխավոր տեղեկություն
Համար
N 540-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2024 թվականի N 540-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը «աճուրդի» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդի)» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «եղանակով:» բառից հետո լրացնել «Ընդ որում, էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Սահմանել, որ պետական գույքի աճուրդն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ բացառությամբ երկու աշխատանքային օրվա ընթացքում աճուրդի անցկացման համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) վերացման անհնարինության դեպքերի: Նշված դեպքերում գույքի աճուրդով վաճառքն իրականացվում է սույն որոշման համաձայն։».

4) որոշման N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 10-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը՝ համապատասխանաբար «վաճառելու մասին» և «վճարման ժամկետների» բառերից հետո լրացնել «, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում, ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում են գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ)» բառերով,

գ. 17-րդ կետը «Գույքի աճուրդով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդով)» բառերով,

դ. 19-րդ կետը «Աճուրդին» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդին)» բառերով,

ե. 21-26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

5) N 2 հավելվածի 6-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը՝ համապատասխանաբար «վաճառելու մասին» և «վճարման ժամկետների» բառերից հետո լրացնել «, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում, ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում են գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ)» բառերով.

6) N 4 հավելվածի՝

ա. վերնագիրը «ԱՃՈՒՐԴԻ» բառից հետո լրացնել «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՃՈՒՐԴԻ)» բառերով,

բ. 1-ին կետը «աճուրդի» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդի)» բառերով,

գ. 5-րդ կետում «(այդ թվում՝ էլեկտրոնային)» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2024 թվական: