Գլխավոր տեղեկություն
Համար
N 1223-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1223-Ա

«28» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.20 ՇԵՆՔԻ Հ.Հ. 1 ԵՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուլեյման Սադոյանի և Չինար Ավդալյանի դիմումը` Շիրակի փողոցի հ.20 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով և սեփականության իրավունքով՝ համապատասխանաբար Սուլեյման Սադոյանին, Չինար Ավդալյանին և Սուլեյման Սադոյանին պատկանող հ.հ. 1 և 2 բնակարանների (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 06.05.2008թ. հ.2537783 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.07.2015թ. հ.01072015-01-0048 վկայականներ) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.02.2024թ. հ.Դ-19336-24 եզրակացությունը.

1. Շենգավիթ վարչական շրջանի, Շիրակի փողոցի հ.20 շենքի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով և սեփականության իրավունքով՝ համապատասխանաբար Սուլեյման Սադոյանին, Չինար Ավդալյանին և Սուլեյման Սադոյանին պատկանող հ.հ. 1 և 2 բնակարանների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան