Գլխավոր տեղեկություն
Համար
N 1775-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.05.2024
Ընդունող մարմին
Երևանի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1775-Ա

«14» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի Հ.113-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, Ն. ՉԱՐԲԱԽ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահագ Նիկողոսյանի դիմումը՝ Ն.Չարբախ թաղամասի հ.29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27.04.2023թ. հ.27042023-01-0151 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 14.08.2023թ. հ.ՄՇ/27562, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 17.08.2023թ. հ.ԴԳ5217, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 17.08.2023թ. հ.Ն/53.13/31030-2023 գրությունները:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.113-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ն.Չարբախ թաղամասի հ.29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահագ Նիկողոսյանին պատկանող 0.02195հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.09.2023թ. հ.Ն/48704-23 եզրակացությունը.

1. Երևան քաղաքի Ն.Չարբախ թաղամասի հ.29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահագ Նիկողոսյանին պատկանող 0.02195հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.113-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի հ.438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:».

2) սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23472

Ներմուծեք նկարագրությունը_23468

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան