Գլխավոր տեղեկություն
Համար
N 449-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-21.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 449-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2024 թվականի մայիսի 19-22-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել՝

1) Գևորգ Պապոյանինը, Նարեկ Հովակիմյանինը, Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Գևորգ Մանթաշյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Վահան Կոստանյանինը, Արսեն Առաքելյանինը, Լևոն Պետրոսյանինը, Նարեկ Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Արսեն Նիկոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Հովհաննես Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Անգելինա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

7) Ալիսա Հայրապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 449-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Պապոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար,
20.05.2024-22.05.2024 թթ.)
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ
Ն. Հովակիմյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Այվազյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության
վարչության պետ (հայկական կողմի քարտուղար)
Ա. Առաքելյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի
վարչության պետ
Հ. Աբրահամյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության պետի պարտականությունները
կատարող
Ա. Նիկոյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային
համագործակցության վարչության պետի տեղակալ
Լ. Պետրոսյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի
վարչության Արաբական թերակղզու բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ
Ա. Հայրապետյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
ավագ մասնագետ
Ն. Խաչատրյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության կցորդ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2024, N 459-Ա 21.05.2024, N 449-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան