Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-29.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 364-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1․ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների` 2024 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) 2024 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի, մինչև 2024 թվականի հունիսի 17-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2024 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 364-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Տերտերյան   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Գ. Իսախանյան   ՀՀ վարչապետի օգնական
Ա. Սվաջյան   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Գասպարյան   ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Ստեփանյան   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Դ. Հակոբյան   ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմակերպման
վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Սահակյան   ՀՀ Կոտայքի մարզպետ
Ա. Իվանյան   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
տարածքային կառավարման վարչության պետ (միջգերատեսչական
հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ