Գլխավոր տեղեկություն
Համար
N 827
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.10.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2011

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 18 հոկտեմբերի 2011 թվականի N 827

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փոփոխող փաստաթղթերի ցանկ (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 859 որոշման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 159, 2015 թվականի հոկտեմբերի 12-ի N 135 որոշումների խմբագրությամբ)

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 014/2011) (կցվում է)։

2. Ուժը կորցրել է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 159 որոշում։

3. Սահմանել՝

3.1. «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 15-ից.

3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտներ հանդիսացող ճանապարհաշինարարական նյութերի և արտադրատեսակների առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք), վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։

Նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի վերաձևակերպում չի թույլատրվում.

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի N 135 որոշման խմբագրությամբ).

3.3. մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում են Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ բացթողումը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը.

3.3.1. մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը, որը մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող ակտերով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման)՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման (3.3.1 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի N 135 որոշմամբ).

3.3.2. մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում են նախագծային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրն ընդունված նորմատիվ իրավական ակտերի հիման վրա (3.3.2 ենթակետն ավելացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի N 135 որոշմամբ).

3.4. սույն որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ բաց թողնված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության այն ժամկետում (ծառայության ժամկետում), որը սահմանվել է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

4. Շինարարական նյութերի և արտադրատեսակների վերաբերյալ Մաքսային միության առանձին տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ամսաթվից ճանապարհաշինարարական նյութերի մասով Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հոդվածի 14-րդ կետը, 5-րդ հոդվածի 24-րդ կետը, 6-րդ հոդվածը և 1-ին հավելվածը չեն կիրառվում։

5. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների Պլանի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով այն ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը:

6. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի թարմացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ տարեկան առնվազն մեկ անգամ դրանք՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատման համար Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը։

6. Կողմերին՝

6.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ամսաթիվը սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և դրա մասին տեղեկացնել Հանձնաժողովին.

6.2. ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը՝ այն ուժի մեջ մտնելու ամսաթվից։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 15 օր հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Կողմերը չհայտարարեն Տեխնիկական կանոնակարգի՝ իրենց հաստատումը կասեցնելու մասին։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի
Հանրապետությունից

(Ստորագրություն)

Ս. ՌՈՒՄԱՍ

Ղազախստանի
Հանրապետությունից

(Ստորագրություն)

ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ

Ռուսաստանի
Դաշնությունից

(Ստորագրություն)

Ի. ՇՈՒՎԱԼՈՎ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ

(հավելվածը փոփ. ՄՄՀ 09.12.11 թիվ 859)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2011, թիվ 859 01.01.2012, N 827
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան