ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1978-Լ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 28.09.23 N 1674-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 24.06.21 N 1030-Լ)
1. Հաստատել`
1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։
(1-ին կետը լրաց. 28.09.23 N 1674-Լ)
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը:
(2-րդ կետը խմբ. 28.09.23 N 1674-Լ)
3. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին՝ սույն որոշման N 2 հավելվածով և N 3 հավելվածով սահմանված գործողությունների իրականացման համար, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով տրամադրել հայցվող տեղեկատվություն։
(3-րդ կետը լրաց. 28.09.23 N 1674-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 9 Երևան |
(հավելվածը խմբ. 28.09.23 N 1674-Լ, 12.04.24 N 515-Լ)
(հավելվածը փոփ., խմբ. լրաց. 18.06.20 N 992-Լ, 24.06.21 N 1030-Լ, փոփ. 30.12.21 N 2178-Լ)
ՀՀ կառավարության 2019 թվականի |
(հավելվածը լրաց. 28.09.23 N 1674-Լ, խմբ., լրաց. 12.04.24 N 515-Լ)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2024, N 515-Լ | 13.04.2024, N 1978-Լ | |
28.09.2023, N 1674-Լ | 03.10.2023, N 1978-Լ | |
30.12.2021, N 2178-Լ | 01.01.2022, N 1978-Լ | |
24.06.2021, N 1030-Լ | 09.07.2021, N 1978-Լ | |
18.06.2020, N 992-Լ | 21.06.2020, N 1978-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|