Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2021

02.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 63-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

02.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

փետրվարի 2-ի N 63-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վահագն Խաչատուրյան - Հանրապետության նախագահ (համաձայնությամբ)
Արթուր Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գագիկ Անանյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
Արման Անդրիկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արևշատ Մելիքսեթյան - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)
Կարեն Սարգսյան - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Կարեն Բաբաջանյան - «Բրեինդ» ՍՊԸ-ի բրենդինգի գծով տնօրեն (համաձայնությամբ)
Արկադի Փինաչյան - «ԱՐՄսվիս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ)
Արտակ Ղուլյան - «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Գագիկ Ասլանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
Լիանա Գրիգորյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ.
Լիլիթ Դադայան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
Գագիկ Աղաջանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.թ.
Էդգար Աղաբեկյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Արև Մանուկյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող
Լուիզա Եղիազարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող
Հասմիկ Ղամբարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կառավարման ֆակուլտետի ուսանող
Հեղինե Սարգսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի ուսանող
Սոֆի Մելիքսեթյան -Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող

(հավելվածը խմբ. 24.12.21 N 1485-Ա, փոփ. 03.08.22 N 890-Ա, խմբ. 21.12.22 N 1490-Ա, փոփ. 29.04.24 N 399-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան