ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 29-Ա |
«ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 330 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության 2024 թվականի մարտի 25-ի՝ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2022 թվականի մայիսի 18-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 330 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումները`
1. Տրամադրել «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերությանը ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Ուժը կորցրած ճանաչել «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի մայիսի 18-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 330 լիցենզիան՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի տրամադրմանը հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2024 թ. ապրիլի 12 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|