ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 991-Ա |
«15» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.62-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.146 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Չաչոյանի լ/ա Մելինե Բաղդասարյանի դիմումը՝ Ն.Չարբախի 3-րդ փողոցի հ.146 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Չաչոյանին պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.11.2022թ. հ.07112022-01-0288 /գաղտնաբառ՝ DLDJYPDVGLJJ/ վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 01.03.2023թ. հ.ՄՇ/5243, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 10.03.2023թ. հ.ԴԳ-1186, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 09.03.2023թ. հ.5311824- 2023, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 01.03.2023թ. հ.267/23-11 գրությունները:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 12-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.62-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ն.Չարբախի 3-րդ փողոցի հ.146 հասցեում գտնվող, Արմեն Չաչոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.245437հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոխադրվել է «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2023թ. հ.Ն/21971-23 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի Ն.Չարբախի 3-րդ փողոցի հ.146 հասցեում գտնվող, Արմեն Չաչոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.245437հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.62-Ա որոշման համապատասխան, սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ արտադրական:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:
3. Ընդունել ի գիտություն, որ, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի հ.438 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի համաձայն՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:»:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |