Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 12.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2024 թվականի N 517-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.

2) որոշման հավելվածի 28-րդ կետում «բացառապես» բառը հանել և «տեսքով» բառից հետո լրացնել «, կամ պետական բյուջեի միջոցների, կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: 2024 թվականի համար գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի տարեկան նախահաշվով սահմանված ընդհանուր ծախսերի և ապահովագրական ընկերությունների կողմից վճարված անդամավճարների տարբերությունը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին։ 2024 թվականի համար արդեն հաստատված գործակալության տարեկան բյուջեի, հաստիքացուցակում և ծախսերի նախահաշվում լրացումները և փոփոխությունները հաստատվում են գործակալության գործադիր մարմնի կողմից՝ գործակալության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո։» բառերով.

3) որոշման հավելվածի 30-րդ կետի 7-րդ ենթակետը «որակավորում» բառից հետո լրացնել «։ Վնասը գնահատողների ցանկը հաստատվում է գործակալության խորհրդի կողմից և հրապարակվում է գործակալության կայքում» բառերով.

4) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով․

«11) 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ ապահովագրական ընկերության միջոցների հաշվին։».

5) որոշման հավելվածի 34-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կրած վնասը գնահատողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը)․».

6) որոշման հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35․1-ին կետով.

«35․1․ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների գործընթացն ավարտելուց հետո գործակալությանն են ներկայացնում հաշվետվություն - հայտ (ձևը մշակում և մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը գործակալության անդամ ապահովագրական ընկերություններին է տրամադրում գործակալությունը)՝ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար հավաքագրված ապահովագրավճարի գումարների, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների վերաբերյալ՝ որոշման հավելվածի 33-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված գործընթացն ապահովելու նպատակով։ Գործակալությունը հաշվետվություն-հայտն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է հայտում ներկայացված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների հետ ճշգրտում է ստացված տեղեկատվությունը և հայտի բավարարման դեպքում գործակալությունը դրական եզրակացությամբ փոխհատուցման գրություն-հայտ է ներկայացնում կողմ 2-ին։ Կողմ 2-ը դրական եզրակացությամբ գրություն-հայտն ստանալուց հետո, առկա բավարար ֆինանսական միջոցների դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան փոխհատուցման գումարի վճարումը՝ փոխանցելով այն ապահովագրական ընկերության բանկային հաշվին, իսկ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու դեպքում՝ կողմ 2-ը 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան առաջարկություն է ներկայացնում՝ հավելվածի 33-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված գործընթացի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ։».

7) որոշման հավելվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև որոշման հավելվածի» բառերը.

8) որոշման հավելվածի 36-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

9) որոշման հավելվածի 5-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել.

10) որոշման հավելվածի 43-րդ կետի ամբողջ տեքստը «Ծրագրի» բառից հետո լրացնել «ապահովագրավճարի սուբսիդավորման» բառերով և «N 4 աղյուսակում։» բառերից հետո լրացնել «2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական ընկերության կողմից հավաքագրված ընդհանուր ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը) և 28-րդ կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» նախադասությամբ։

2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ