ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 309-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին Բելգիայի Թագավորությունից (Բրյուսել) 2024 թվականի ապրիլի 7-8-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ), ապրիլի 8-10-ը ներառյալ՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) և ապրիլի 10-12-ը ներառյալ՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս), իսկ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին Հայաստանի Հանրապետությունից (Երևան) 2024 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|