Գլխավոր տեղեկություն
Համար
N 1096-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 25.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1096-Ա

«21» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Մաթևոսյանի դիմումը՝ Դավթաշենի 7-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.2 բնակելի տան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12022021-01-0252 վկայական/ 1-ին հարկի՝ ըստ «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից 13.11.2020թ. տրված չափագրության 59.58քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.2 հավելվածի 6-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-3733-24 եզրակացությունը.

1. Դավթաշենի 7-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Մաթևոսյանին պատկանող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում ամրագրված հ.2 բնակելի տան 1-ին հարկի՝ ըստ «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից 13.11.2020թ. տրված չափագրության 59.58քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 1-ին հարկի՝ 59.58քմ մակերեսով տարածքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա-շինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան