ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2024 թ. N 15-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 12,100.0 հազար ՀՀ դրամով:
2. Ջերմուկ համայնքում գործունեություն ծավալող «Մանկական զարգացման Հիմնադրամ»-ին աջակցելու՝ պայմանագրային ստանձնած պարտավորություններից դուրս թվով 28 երեխաների խնամքի ծառայությունները կազմակերպելու համար սույն որոշման 1-ին կետում նշված 12,100.0 հազար ՀՀ դրամից 2,100.0 հազար ՀՀ դրամն ուղղել «09-06-01-51-Մանկական զարգացման Հիմնադրամ» գործառնական դասակարգման «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին:
3. 10,000.0 հազար ՀՀ դրամն ուղղել «05.01.01-51- աղբահանություն և սանիտարական մաքրում» գործառնական դասակարգման «4252- մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական հոդվածին՝ Ջերմուկ համայնքի հաշվեկշռում ամրագրված մեքենա-մեխանիզմների ամորտիզացիոն ծախսերի իրականացման համար:
4․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -9
ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0
|
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ |
2024 թ. մարտի 20 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|