Գլխավոր տեղեկություն
Համար
N 499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2024 թվականի N 499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետի 2-րդ ենթակետը:

2. Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով զինվորական հաշվառման կանգնած քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող տվյալների ինքնաշխատ, առցանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ տարկետման ենթակա քաղաքացիների ուսումնառության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հասանելիությունը տարածքային զինվորական կոմիսարիատների համար ապահովելու նպատակով:»:

3. Ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը:

4. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «քաղաքացիները» բառից հետո լրացնել «ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար՝ մինչև դեկտեմբերի 1-ը» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Սույն կետով սահմանված ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և վերադարձվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

5. Որոշման N 2 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ճշգրտում է ստացված դիմումները, ըստ անհրաժեշտության կատարում է նաև լրացուցիչ ճշգրտումներ և սույն պայմանների 4-րդ կետում նշված տեղեկությունների համաձայն կազմած քաղաքացիների ամփոփ անվանացուցակներն ու օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթեր, մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 10-ը կամ դեկտեմբերի 10-ը, ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների անվանացուցակները, դիմումները և այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ն ուղարկվում են համապատասխան զինվորական կոմիսարիատներ՝ քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Զինվորական կոմիսարիատները Հայաստանի Հանրապետությունում սովորող քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպում են սույն պայմանների 2-րդ կետում նշված համակարգում առկա տվյալների հիման վրա, իսկ օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների տարկետումը՝ սույն կետում նշված կարգով ստացված անվանացուցակների հիման վրա՝ մինչև քաղաքացու ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական: