Գլխավոր տեղեկություն
Համար
N 1078-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 22.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1078-Ա

«21» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 27.02.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/51» ծածկագրով շինանյութի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԼԱ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. թիվ 1 հավելվածը վավերացված չի եղել էլեկտրոնային ստորագրությամբ, ինչպես նաև բացակայել է հրավերով պահանջվող թիվ 1.3 հավելվածը:

Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 14.03.2024 թվականին ծանուցվել էր Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել:

Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:

Գնահատող հանձնաժողովը գնման ընթացակարգը 3-րդ և 4-րդ չափաբաժինների մասով հայտարարել է չկայացած՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

Ընթացակարգի չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 18.03.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԼԱ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան