ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1995 թվականի N 165
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել`
ա) հացի մանրածախ գին` 1 կգ 75 դրամ, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը.
բ) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների անվանացանկը, սակագները և սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 12.01.96 N 6)
3. Սահմանել, որ`
ա) յուրաքանչյուր 1 տոննա հացի իրացումից առաջացած հասույթից 47000 դրամը մուծվում է հանրապետական բյուջե, համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից սահմանվող կարգի.
բ) հաց թխող ձեռնարկությունների կողմից հացի արտադրությունից գոյացած փաստացի շահույթից` 10 տոկոս շահութաբերության մակարդակը գերազանցող գումարները մուծվում են հանրապետական բյուջե, իսկ փաստացի կրած վնասի փոխհատուցումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու պարենի և մթերումների նախարարության կողմից սահմանված կարգի.
գ) հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող ձեռնարկություններն ապահովել նշված գնացուցակով:
5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի, ներհանրապետական հեռախոսային կապի, հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ երկրներ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռագրային կապի և փոստային կապի սակագներ:
6. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել իրենց ձեռնարկությունների կողմից մատուցվող կոյուղու ծառայությունների սակագներ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» N 163 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար սահմանել խմելու ջրի մատակարարման միասնական միջինացված սակագներ:
Սակագները սահմանելիս, բնակչությանը խմելու ջրի մատակարարումից առաջացած վնասները ծածկելուց հետո, շահութաբերության մակարդակն ընդունել մինչև 15 տոկոս»:
8. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի հունիսի 1-ից իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար սահմանել բնակելի շենքերի ջեռուցման, տաք ջրամատակարարման, բնակվարձի և կենցաղային աղբի տեղափոխման սակագներ:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը, 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի փոփոխման մասին» N 553 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1995 թ. մարտի 31-ի N 165 որոշման |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Անվանացանկը |
Սահմանային գործակիցները` գործող սակագների նկատմամբ |
Սահմանային շահութաբերության չափը` տոկոսներով |
Բնակչությանն իրացվող կերակրի աղ |
- |
առանց փոփոխության |
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը* |
առանց փոփոխության |
|
Ուսանողական հանրակացարաններում |
առանց փոփոխության |
|
Ջրախողովակից օգտվելու ծառայություն |
||
այդ թվում` |
||
հանրապետություն (բացի քաղ. Երևանից) |
5,5 |
|
քաղ. Երևան |
9,3 |
|
Բնակելի շենքերի ջեռուցում |
առանց փոփոխության |
|
Տաք ջրամատակարարում |
առանց փոփոխության |
|
Կենցաղային աղբի տեղափոխում |
առանց փոփոխության |
|
Բնական գազ |
- |
առանց փոփոխության |
______________________
* - Սեփականաշնորհված բնակարանների տերերը բնակարանային վարձ չեն մուծում:
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |