ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1243-Ա |
«01» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անուշ Մանուկյանի լ/ա Մանուշակ Ավետյանի դիմումը՝ Ն.Չարբախ 5-րդ փողոց 3-րդ նրբանցք հ.11 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված 17.02.2023թ. հ.Հ-1166 արխիվային տեղեկանքը և կից քաղվածքը, Ն.Չարբախի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի նիստի հ.17 արձանագրությունը, հ.Դ-3752-24 դիմումով ներկայացված հարևանների հայտարարությունները՝ նշված հողամասի պատկանելիության վերաբերյալ, հ.Դ-22105-24 դիմումով ներկայացված Անուշ Մանուկյանի համաձայնագիրը՝ փաստացի պակաս չափերով հողամասի տրամադրման հարցը քննարկելու համար և ՀՀ կադաստրի կոմիտեի 10.04.2023թ. հ.ԱՏ-10042023-01-0507 տեղեկանքը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախ 5-րդ փողոց 3-րդ նրբանցք հ.11 հասցեում գտնվող հողամասի մակերեսն ըստ փաստաթղթերի կազմում է 350.0քմ, փաստացի չափագրությամբ՝ 349.20քմ, իսկ համադրումները վերացնելուց հետո՝ 311.15քմ։
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-22105-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն.Չարբախ 5-րդ փողոց 3-րդ նրբանցք հ.11 հասցեում գտնվող, Անուշ Մանուկյանին հատկացված տնամերձ հողամասի սահմանները որոշվում են 311.15քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|